Թունիսի հայտարարել է Սիրիայի հետ հարաբերությունների մակարդակը բարելավելու պատրաստակամության մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i196770-Թունիսի_հայտարարել_է_Սիրիայի_հետ_հարաբերությունների_մակարդակը_բարելավելու_պատրաստակամության_մասին
Սիրիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Թունիսի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Դամասկոսի հետ հարաբերությունների մակարդակը բարելավելու Թունիսի պատրաստակամության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2023 14:22 Asia/Tehran

Սիրիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Թունիսի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Դամասկոսի հետ հարաբերությունների մակարդակը բարելավելու Թունիսի պատրաստակամության մասին։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Ալ-Մեդադի հետ հեռախոսազրույցում Թունիսի արտգործնախարար Նաբիլ Ամմարը Սիրիային տեղեկացրել է Դամասկոսում  իր երկրի դեսպանատան մակարդակը դեսպանի մակարդակի բարձրացնելու Թունիսի իշխանությունների որոշման մասին։

Ֆեյսալ Ալ-Մեդադը հայտարարեց, որ Սիրիան շնորհակալություն է հայտնում և գնահատում Թունիսի նախագահ Ղեյս Սաիդի որոշումը՝ այս երկրի ներկայացուցչության մակարդակը դեսպանի մակարդակի հասցնելու վերաբերյալ։

Ֆեյսալ ալ-Մեդադն ասել է, որ Սիրիան մոտ օրերս կվերաբացնի Թունիսում իր դեսպանատունը, իսկ Թունիսում Սիրիայի դեսպանը կվերսկսի իր գործունեությունը։

Թունիսի նախագահը բազմիցս ընդգծել է այս երկրի և Սիրիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը։