Գազայում իրավիճակը հանդարտեցնելու համար Սիոնիստական ռեժիմը դիմել է միջնորդի օգնությանը
Պաղեստինյան Դիմադրության խմբերը չորեքշաբթի օրը հայտարարել են, որ Գազայում իրավիճակը հանդարտեցնելու համար Սիոնիստական ռեժիմը դիմել է միջնորդի օգնությանը։
Պաղեստինյան Դիմադրության խմբավորումների համատեղ օպերատիվ սենյակը Al-Mayadeen-ի հետ զրույցում ընդգծել է սիոնիստական թշնամու հետ երկարաժամկետ պատերազմի պատրաստակամությունը, հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կարող է ընդլայնել հրթիռային հարձակումների շրջանակը։
Մինչ այժմ հակամարտությունը դադարեցնելուն և բռնագրավված տրածքներում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերն ապարդյուն են անցել:
Վերջին տվյալներով՝ Գազայի հատվածից իրականացված հրթիռակոծության հետևանքով, բռնագրավված տարածքների հարավում վիրավորվել է 16 սիոնիստ:
Դիմադրության հրթիռային հարձակումն իրականացվել է ի պատասխան երեքշաբթի առավոտյան Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած ավիահարձակման, որի հետևանքով զոհվել էր 15 պաղեստինցի, այդ թվում «Իսլամական ջիհադ» շարժման երեք բարձրաստիճան հրամանատարներ, մի քանի կանայք և երեխաներ, վիրավորվել՝ 20 հոգի: