Ամերիկացի օրենսդիրները նպատակ ունեն խոչընդոտել Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանը
Ամերիկացի օրենսդիրները ներկայացրել են ծրագիր, որն արգելում է ԱՄՆ կառավարությանը ճանաչել Բաշար Ասադին որպես Սիրիայի նախագահ և մեծացնում է պատժամիջոցներ սահմանելու հարցում Վաշինգտոնի հնարավորությունները, միաժամանակ նախազգուշացնելով Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու հետևանքների կապակցությամբ:
Ծրագիրն արգելում է ԱՄՆ դաշնային կառավարությանը կարգավորել հարաբերությունները Ասադի գլխավորած կառավարության հետ:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի կարգավորի հարաբերությունները Բաշար Ասադի կառավարության հետ, իսկ Դամասկոսի դեմ պատժամիջոցները կշարունակեն ուժի մեջ մնալ։
Հարկ է նշել, որ արաբական երկրների ԱԳ նախարարները մայիսի 7-ին կայացած արտահերթ հանդիպմանը հայտարարեցին, որ կողմ են Սիրիայի՝ Արաբական լիգա վերադառնալուն: