Մեկնաբանություն- Ինչո՞ւ Մուհարրամ Ինջեն չեղարկեց Թուրքիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i199302-Մեկնաբանություն_Ինչո_ւ_Մուհարրամ_Ինջեն_չեղարկեց_Թուրքիայի_նախագահական_ընտրություններում_իր_թեկնածությունը
Մայիսի 10-ին Թուրքիայի նախագահական ընտրությունների թեկնածուներից Մոհարրամ Ինջեն չեղարկել է իր թեկնածությունը:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մայիս 12, 2023 07:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ինչո՞ւ  Մուհարրամ Ինջեն չեղարկեց Թուրքիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը

Մայիսի 10-ին Թուրքիայի նախագահական ընտրությունների թեկնածուներից Մոհարրամ Ինջեն չեղարկել է իր թեկնածությունը:

Նախագահական ընտրություններում սովորական և ոչ սովորական մրցակցային գործընթացից բացի,  չպետք է անտեսել Թուրքիայում ընտրական մրցումների ավանդույթի մյուս կողմը, որտեղ մրցակիցներին ասպարեզից հեռացնելու վտանգավոր խաղն է։ Միգուցե հենց դա է պատճառը, որ 6 կուսակցությունից բաղկացած  կոալիցիայի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախընտրական քարոզարշավի ացռաջին օրերին զգուշացրել էր կեղծ  հաղորդումների հավանականության  մասին և ինքն իրեն արդարացրել իր մասին ցանկացած հակասական հայտարարությունից:

Սակայն հավանական բացահայտումները անհանգստացրել են Մոհարրամ Ինջեին: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել արյան բարձր ճնշման և սրտի կաթվածի հավանականության պատճառով։ Ստամբուլում կարծում են, որ առկա է փաստաթուղթ, որը կարող է կապ ունենալ Մուհարրամ Ինջեի կամ նրա ընտանիքի հետ, և որը կարող է օգտագործվել նրա դեմ:

Օրեր առաջ Թուրքիայի նախագահական ընտրությունների միակ անկախ թեկնածուն, արձագանքելով  հարցումների արդյունքների համաձայն  հետ մնալու պատճառով մրցույթից հրաժարվելու առաջարկին, հայտարարել էր, որ մինչև վերջ շարունակելու է մցրապայքարը: Քննադատելով Քըլըչդարօղլուին, նա նշել էր. «Ես մրցակցությունից դուրս կգամ միայն այն դեպքում, եթե  Ահմեդ Դավութօղլուն և  Ալի Բաբաջանը դուրս գան ազգային կոալիցիայից և դադարեն աջակցել Քըլըչդարօղլուին»։

Մուհարրամ Ինջեի հեռանալով Քամալ Քըլըչդարօղլուի ընտրական ձայները միանշանակ կավելանան։ Նրա հաղթանակի վերաբերյալ Թուրքիայում վերլուծաբանների կարծիքները տարբեր են: Ինջեի հեռանալով, հիմնական մրցակկցությունը ծավալվելու է գործող նախագահ Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև:

Եվ այս իրավիճակում, անկասկած,  Մուհարրամ Ինջեի ձայների 4 տոկոսն ուղղվելու է  հօգուտ Քեմալ Քըլըչդարօղլուի։ Քանի որ մինչ այժմ Մոհարրամ Ինջեն համարվում էր Թուրքիայի Ժողովրդական Հանրապետության անդամներից, ով շատ արագ էր բարձրացել առաջխաղացաման աստիճանները։ Սակայն Քըլըչդարօղլուի հանդեպ ունեցած ատելության պատճառով նա չէր ցանկանում դուրս գալ ընտրական գործընթացից։