Հանիյե. Մենք երախտապարտ ենք Իրանին և Հեզբոլլահին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i199448-Հանիյե._Մենք_երախտապարտ_ենք_Իրանին_և_Հեզբոլլահին
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության և Հեզբոլլահի աջակցությունը պաղեստինյան դիմադրությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2023 14:05 Asia/Tehran
  • Հանիյե. Մենք երախտապարտ ենք Իրանին և Հեզբոլլահին

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության և Հեզբոլլահի աջակցությունը պաղեստինյան դիմադրությանը:

Անցած երեքշաբթից օրվանից սկսյալ, չորրորդ օրն անընդմեջ, իսրայելական ռազմական ինքնաթիռները թիրախավորել են Գազայի հատվածի տարբեր շրջաններ, և ի պատասխան այդ հարձակումների՝ պաղեստինյան դիմադրության խմբերը «Ազատատենչների վրեժ» կոչվող գործողության ընթացքում հրթիռակոծել են գրաված տարածքները, այդ թվում Արևմտյան  Ղոդսը։

Ըստ Al-Mayadeen լրատվական հեռուստաալիքի, ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիյեն բարձր գնահատելով Պաղեստինի դիմադրության խմբերի համատեղ օպերատիվ սենյակը՝ ի պատասխան Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի վերջին ագրեսիայի, դրվատել է Իրանին, Հեզբոլլահին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են Պաղեստինի ժողովրդին: