Հանիյե. Մենք երախտապարտ ենք Իրանին և Հեզբոլլահին
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության և Հեզբոլլահի աջակցությունը պաղեստինյան դիմադրությանը:
Անցած երեքշաբթից օրվանից սկսյալ, չորրորդ օրն անընդմեջ, իսրայելական ռազմական ինքնաթիռները թիրախավորել են Գազայի հատվածի տարբեր շրջաններ, և ի պատասխան այդ հարձակումների՝ պաղեստինյան դիմադրության խմբերը «Ազատատենչների վրեժ» կոչվող գործողության ընթացքում հրթիռակոծել են գրաված տարածքները, այդ թվում Արևմտյան Ղոդսը։
Ըստ Al-Mayadeen լրատվական հեռուստաալիքի, ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիյեն բարձր գնահատելով Պաղեստինի դիմադրության խմբերի համատեղ օպերատիվ սենյակը՝ ի պատասխան Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիայի, դրվատել է Իրանին, Հեզբոլլահին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են Պաղեստինի ժողովրդին: