Սիրիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են դեսպանատների վերաբացման հարցը
Մայիս 18, 2023 06:21 Asia/Tehran
Արաբական լիգայի ԱԳ նախարարների հնիստի շրջանակում կայացած հանդիպմանը Սիրիայի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներ Ֆեյսալ ալ-Մեղդադը և Ֆեյսալ բեն Ֆարհանը Ջիդդա քաղաքում քննարկել են երկկողմ հարաբերությունները:
Հանդիպումից հետո Սիրիայի արտգործնախարարը հայտարարել է.«Մենք քննարկել ենք տարբեր հարցեր, այդ թվում՝ Արաբական լիգայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, իսկ մինչ այժմ ձեռնարկված միջոցառումները գոհացուցիչ են»։
Նա հավելել է. «Քննարկվել է նաև երկու երկրների դեսպանատների վերաբացման հարցը: Իսկ անհրաժեշտ հարմարություններ կտրամադրեն Դամասկոսն ու Էր Ռիադը»։
Պիտակ