Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i19969-Հալեպի_հայաբնակ_Նոր_գյուղ_թաղամասի_հրթիռակոծությունից_չորս_հայեր_են_զոհվել
Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2016 05:15 Asia/Tehran
  • Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել

Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, հունիսի 2-ի երեկոյան Նոր գյուղի շրջանում ավելի քան 30 հրթիռ է ընկել:

«Զվարթնոց» եկեղեցու հարակից տարածքում ընկած հրթիռի հետեւանքով հրո ճարակ է դարձել հայ արհեստավորի խանութը, զոհվել են 3 հայորդիներ, որոնց ածխացած դիակները փոխադրվել են հիվանդանոց։ Վայրկյաններ անց մահացել է նաեւ Նոր գյուղում վիրավորուած մեկ այլ հայազգի։ Զոհված հայորդիներն են՝ Վազգեն Ճապաղջուրյանը, Լեւոն Քելխաչերյանը, Հովսեփ Ջանեցյանը, Խաչիկ Ապուլապությանը։