ՄԱԿ. Սիոնիստները շարունակում են ոչնչացնել և բռնագրավել պաղեստինյան բարեգործական դպրոցները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i200062-ՄԱԿ._Սիոնիստները_շարունակում_են_ոչնչացնել_և_բռնագրավել_պաղեստինյան_բարեգործական_դպրոցները
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) հայտարարել է, որ սիոնիստական ​​օկուպացիոն ուժերը ընդամենը երկու շաբաթվա ընթացքում ավերել և առգրավել են պաղեստինյան 42 շենքեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2023 14:43 Asia/Tehran
  • ՄԱԿ. Սիոնիստները շարունակում են ոչնչացնել և բռնագրավել պաղեստինյան բարեգործական դպրոցները

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) հայտարարել է, որ սիոնիստական ​​օկուպացիոն ուժերը ընդամենը երկու շաբաթվա ընթացքում ավերել և առգրավել են պաղեստինյան 42 շենքեր։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA)  հրապարակել է զեկույց, որում հայտարարել է, որ սիոնիստական ​​օկուպացիոն ուժերը մայիս ամսվա 2-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ոչնչացրել և առգրավել են օկուպացված Ղոդսում և Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող 42 պաղեստինյան շենքեր:

Միջազգային այս կազմակերպությունը հավելեց, որ պաղեստինյան շենքերի ավերումը հանգեցրել է 50 պաղեստինցիների, այդ թվում՝ 23 երեխաների տեղահանման և ավելի քան 600 այլ պաղեստինցիների կյանքի խաթարմանը։

Իր զեկույցի շարունակության մեջ OCHA-ն նշել է. «Նշված 42 շենքերից 9-ը կառուցվել են բարերարների կողմից, այդ թվում՝ Բեթղեհեմի հարավում գտնվող բարեգործական դպրոցը»։

Համաձայն այս  զեկույցի, Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր հատվածներում գտնվող 57 դպրոցներ կանգնած են սիոնիստների կողմից ոչնչացման վտանգի առաջ, ինչպես նաև երկու վրաններ, որոնք կանգնեցվել էին որպես ժամանակավոր դասասենյակներ Ջաբ ալ-Զաիբում, առգրավվել սիոնիստական ​​վարչության կողմից, որը հայտնի է որպես քաղաքացիների գործերով զբաղվող վարչություն: