Սիոնիստական ​​ ռեժիմի երիտասարդության շրջանում ինքնասպանության դեպքերն աճել են 75 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i200132-Սիոնիստական_ռեժիմի_երիտասարդության_շրջանում_ինքնասպանության_դեպքերն_աճել_են_75_տոկոսով
Եբրայական աղբյուրները խոստովանել են, որ սիոնիստների, հատկապես երիտասարդության շրջանում ինքնասպանության դեպքերն ահռելիորեն աճել են վերջին տարիներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2023 14:12 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ ռեժիմի  երիտասարդության շրջանում ինքնասպանության դեպքերն աճել են 75 տոկոսով

Եբրայական աղբյուրները խոստովանել են, որ սիոնիստների, հատկապես երիտասարդության շրջանում ինքնասպանության դեպքերն ահռելիորեն աճել են վերջին տարիներին:

Քնեսեթի (Սիոնիստական ​​ռեժիմի խորհրդարան)  հետազոտական  կենտրոնի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Իսրայելում տարեկան գրանցվում է 500 ինքնասպանության դեպք, որից 100-ը տեղի է ունենում 15-ից 24 տարեկան երիտասարդների շրջանում:

Այս տարիքային խմբի ինքնասպանության  երկրորդ պատճառը  օկուպանտ ռեժիմի բանակում ծառայելն է: 

«Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Եդիոտ Ահրոնոտ» թերթն այսօր հրապարակել է զեկույց,որում  նշել է.-«Իսրայելում 2016 թվականի համեմատ  2020 թվականին 15-ից 24 տարեկան տարիքային խմբում ինքնասպանությունների դեպքերը  աճել  են 75 տոկոսով»։

Եբրայական այս թերթը հավելել է, որ դեռևս ճշգրիտ վիճակագրություն չի ստացել 2021 և 2022 թվականներին իսրայելցիների ինքնասպանության դեպքերի  թվի վերաբերյալ։

Ըստ  հիշյալ զեկույցի՝ օկուպացված տարածքներում ինքնասպանության դեպքերը  այս սիոնիստական ​​հասարակությունում տիրող մի քանի ճգնաժամերի արդյունք է։

Սիոնիստ քաղաքական գործիչների գործողությունները, ինքնության ճգնաժամը, դասակարգային մեծ տարբերությունները, և տնտեսական խնդիրներն այն պատճառներից են, որոնք էական ազդեցություն են ունեցել վերջին տարիներին գրավյալ տարածքներում ինքնասպանությունների թվի աճի վրա։