Սիոնիստական ռեժիմի երիտասարդության շրջանում ինքնասպանության դեպքերն աճել են 75 տոկոսով
Եբրայական աղբյուրները խոստովանել են, որ սիոնիստների, հատկապես երիտասարդության շրջանում ինքնասպանության դեպքերն ահռելիորեն աճել են վերջին տարիներին:
Քնեսեթի (Սիոնիստական ռեժիմի խորհրդարան) հետազոտական կենտրոնի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Իսրայելում տարեկան գրանցվում է 500 ինքնասպանության դեպք, որից 100-ը տեղի է ունենում 15-ից 24 տարեկան երիտասարդների շրջանում:
Այս տարիքային խմբի ինքնասպանության երկրորդ պատճառը օկուպանտ ռեժիմի բանակում ծառայելն է:
«Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Եդիոտ Ահրոնոտ» թերթն այսօր հրապարակել է զեկույց,որում նշել է.-«Իսրայելում 2016 թվականի համեմատ 2020 թվականին 15-ից 24 տարեկան տարիքային խմբում ինքնասպանությունների դեպքերը աճել են 75 տոկոսով»։
Եբրայական այս թերթը հավելել է, որ դեռևս ճշգրիտ վիճակագրություն չի ստացել 2021 և 2022 թվականներին իսրայելցիների ինքնասպանության դեպքերի թվի վերաբերյալ։
Ըստ հիշյալ զեկույցի՝ օկուպացված տարածքներում ինքնասպանության դեպքերը այս սիոնիստական հասարակությունում տիրող մի քանի ճգնաժամերի արդյունք է։
Սիոնիստ քաղաքական գործիչների գործողությունները, ինքնության ճգնաժամը, դասակարգային մեծ տարբերությունները, և տնտեսական խնդիրներն այն պատճառներից են, որոնք էական ազդեցություն են ունեցել վերջին տարիներին գրավյալ տարածքներում ինքնասպանությունների թվի աճի վրա։