Մեկնաբանություն- Սիոնիստական ռեժիմին մտահոգում է տարածաշրջանում Դիմադրության ուժի մեծացումը
Դիմադրութունը միշտ եղել է Իրանի տարածաշրջանային ուժի կարևոր մասը: 1980-ականների սկզբից Լիբանանի, Եմենի և Իրաքի դիմադրության խմբերը նշանակալի դեր են խաղացել Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Արևմտյան Ասիայում Դիմադրության մեծացած դերը Սիոնիստական ռեժիմին ստիպել է զգուշություն դրսևորել և ճիտ հաշվարկներ անել այս առանցքի հետ դիմակայության ժամանակ:
Գազայի հատվածի դեմ Իսրայելի վերջին պատերազմական գործողությունների հետ կապված և տարածաշրջանային զարգացումները վկայում են, որ Իրանի աջակցությունը վայելող ուժերի հզորությունը զգալիորեն աճել է, ինչի արդյունքում սիոնիստները զգույշ են Դիմադրության առանցքի վերաբերյալ իրենց հաշվարկներում:
Իսրայելը պաշտոնապես հայտարարել է, որ իր թիրախը պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժումն է: Այդպիսով ռեժիմը նպատակ ուներ Համասին հեու պահել Իսրայելին պատասխան տալու մտքից: ՀԱՄԱՍ-ն ունի հրթիռային մեծ զինանոց և սերտ հարաբերություններ Իրանի հետ, ինչն Իսրայելի համար մղձավանջ է:
Որպես Դիմադրության առանցք հայտնի Իրանի տարածաշրջանային դաշնակիցները ոչ մաիյն իսլամական հեղափոխության ուղերձի տեսքով առաջ են տանում երկրի օրակարգը և հատկապես վերջին տարիներին, արդյունավետ լծակներ ապահովում Թեհրանի համար, այլ նաև մեծ կարևորություն ունեն հատկապես հաշվի առնելով վերջին տարիներին արաբական և իսլամական երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Իսրայելի լայնածավալ ջանքերը:
Երկար ժամանակ, Սիրիայի վրա իրականացվող հարձակումներով, Իսրայելը փորձում էր թույլ չտալ, որ Սիրիան դառնա Իրանի համար կարևոր և առանցքային ռազմական կենտրոն: Հարձակումներից հետո Իսրայելը պնդում էր, թե թիրախավորել է Իրանի ռազմական կենտրոնները: Սակայն այս հարցում Թել Ավիվի հաջողությունն անորոշ է: Միաժամանակ, Իսրայելը զգալի ձախողումներ է ունեցել Լիբանանի Հեզբոլլահի և Համաս-ի սպառազինական հնարավորությունների զարգացումը կանխելու հարցում:
Դա պատճառ է դարձել, որ Իսրայելը ավելի զգույշ լինի իր գործողություններում: Գազայի հատվածի վրա Իսրայելի վերջին երեք ռազմական հարձակումների ժամանակ մենք տեսանք, որ Իսրայելը խոսում էր միայն մեկ պաղեստինյան խմբավորման հետ շփման մասին և փորձում էր Համասին հեռու պահել հակամարտությունից:
Իրանին հակադրվող երկրները մտածում են, թե տնետսական պատժամիջոցներով կկանխեն Դիմադրության առանցքին Թեհրանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Սակայն Իրանը շարունակյում է իր աջակցությունը Դիմադրության ուժերին: Եվ դրան զուգահեռ, Իրանը բարձրացնում է տարածաշրջանում իր դիրքը։
Օրինակ՝ այս տարվա մարտի 10-ին Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվեցին վերականգնել քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները: Իսկ դա կարող է մեծապես նվազեցնել Իրանի վրա տնտեսական ու քաղաքական ճնշումները։