Մեկնաբանություն- Սիոնիստական ռեժիմին մտահոգում է տարածաշրջանում Դիմադրության ուժի մեծացումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i200252-Մեկնաբանություն_Սիոնիստական_ռեժիմին_մտահոգում_է_տարածաշրջանում_Դիմադրության_ուժի_մեծացումը
Դիմադրութունը միշտ եղել է Իրանի տարածաշրջանային ուժի կարևոր մասը: 1980-ականների սկզբից Լիբանանի, Եմենի և Իրաքի դիմադրության խմբերը նշանակալի դեր են խաղացել Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Արևմտյան Ասիայում Դիմադրության մեծացած դերը Սիոնիստական ռեժիմին ստիպել է զգուշություն դրսևորել և ճիտ հաշվարկներ անել այս առանցքի հետ դիմակայության ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2023 04:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Սիոնիստական ռեժիմին  մտահոգում է  տարածաշրջանում Դիմադրության ուժի մեծացումը

Դիմադրութունը միշտ եղել է Իրանի տարածաշրջանային ուժի կարևոր մասը: 1980-ականների սկզբից Լիբանանի, Եմենի և Իրաքի դիմադրության խմբերը նշանակալի դեր են խաղացել Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Արևմտյան Ասիայում Դիմադրության մեծացած դերը Սիոնիստական ռեժիմին ստիպել է զգուշություն դրսևորել և ճիտ հաշվարկներ անել այս առանցքի հետ դիմակայության ժամանակ:

Գազայի հատվածի դեմ Իսրայելի վերջին պատերազմական գործողությունների հետ կապված և տարածաշրջանային զարգացումները վկայում են, որ Իրանի աջակցությունը վայելող ուժերի հզորությունը զգալիորեն աճել է, ինչի արդյունքում սիոնիստները զգույշ են Դիմադրության առանցքի վերաբերյալ իրենց հաշվարկներում:

Իսրայելը պաշտոնապես հայտարարել է, որ իր թիրախը պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժումն է: Այդպիսով ռեժիմը նպատակ ուներ Համասին հեու պահել Իսրայելին պատասխան տալու մտքից:  ՀԱՄԱՍ-ն ունի հրթիռային մեծ զինանոց և սերտ հարաբերություններ Իրանի հետ, ինչն Իսրայելի համար մղձավանջ է:

Որպես Դիմադրության առանցք հայտնի Իրանի տարածաշրջանային դաշնակիցները ոչ մաիյն իսլամական հեղափոխության ուղերձի տեսքով առաջ են տանում երկրի օրակարգը  և հատկապես վերջին տարիներին, արդյունավետ լծակներ ապահովում Թեհրանի համար, այլ նաև մեծ կարևորություն ունեն հատկապես հաշվի առնելով  վերջին տարիներին արաբական և իսլամական երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Իսրայելի լայնածավալ ջանքերը:

Երկար ժամանակ, Սիրիայի վրա իրականացվող հարձակումներով, Իսրայելը փորձում էր թույլ չտալ, որ Սիրիան դառնա Իրանի համար կարևոր և առանցքային ռազմական կենտրոն: Հարձակումներից հետո Իսրայելը պնդում էր, թե թիրախավորել է Իրանի ռազմական կենտրոնները: Սակայն այս հարցում Թել Ավիվի հաջողությունն անորոշ է: Միաժամանակ, Իսրայելը զգալի ձախողումներ է ունեցել Լիբանանի Հեզբոլլահի և Համաս-ի սպառազինական հնարավորությունների զարգացումը կանխելու հարցում:

Դա պատճառ է դարձել, որ Իսրայելը ավելի զգույշ լինի իր գործողություններում: Գազայի հատվածի վրա Իսրայելի վերջին երեք ռազմական հարձակումների ժամանակ մենք տեսանք, որ  Իսրայելը խոսում էր միայն մեկ պաղեստինյան խմբավորման հետ շփման մասին և փորձում էր Համասին հեռու պահել հակամարտությունից:

Իրանին հակադրվող երկրները մտածում են, թե տնետսական պատժամիջոցներով կկանխեն Դիմադրության առանցքին Թեհրանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Սակայն Իրանը շարունակյում է իր աջակցությունը Դիմադրության ուժերին: Եվ դրան զուգահեռ, Իրանը բարձրացնում է տարածաշրջանում իր դիրքը։

Օրինակ՝ այս տարվա մարտի 10-ին Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվեցին վերականգնել քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները: Իսկ դա կարող է մեծապես նվազեցնել Իրանի վրա տնտեսական ու քաղաքական ճնշումները։