Բաքվում մարդիկ իջեցրել են Սիոնիստական ռեժիմի դրոշը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i200872-Բաքվում_մարդիկ_իջեցրել_են_Սիոնիստական_ռեժիմի_դրոշը
Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքում մարդիկ իջեցրել են Իսրայելի օկուպանտ և սիոնիստական ​​ռեժիմի  դրոշը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2023 13:46 Asia/Tehran

Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքում մարդիկ իջեցրել են Իսրայելի օկուպանտ և սիոնիստական ​​ռեժիմի  դրոշը:

 Աշխարհի  մեդիատարածքում և վիրտուալ տարածքում հրապարակվել են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում իջեցվել է Սիոնիստական ​​ռեժիմի դրոշը և միևնույն ժամանակ այն փոխարինվել է Պաղեստինի դրոշով: 

Չնայած երկրի կրոնական և շիա համայնքի հակազդեցությանը, Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը, շարունակելով Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների զարգացումը, վերջերս Իսրայելի կեղծ ռեժիմի  հիմնադրման 75-ամյակի արարողությանը,  հայտնել էր Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավար  Իսհակ Հերցոգի Բաքու կատարելիք  երկօրյա  այցի ծրագրերի մասին:

Ընթացիկ տարեսկզբին Թել Ավիվում իր դեսպանատունը բացեց նաև Ադրբեջանի Հանրապետությունը՝ չնայած բազմաթիվ առարկություններին ու անհամաձայնություններին։

Բաքվի հակապաղեստինյան այս  քայլերն այն պայմաններում են կատարվում, երբ Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովուրդը շարունակում է աջակցել պաղեստինցիների  իդեալին  և դեմ է Իսրայելի մանկասպան և  օկուպանտ ռեժիմի հետ Բաքվի իշխանությունների ցանկացած համագործակցությանը: