Die Welt. Թուրքիան ԵՄ-ից լրացուցիչ միլիարդներ է պահանջում միգրանտների համար
Թուրքիան Եվրամիությունից պահանջում է, որպեսզի վերջինս ավելացնի դրամական օգնության չափը, որը խոստացված է Թուրքիային`միգրացիոն խնդիրները կարգավորելու համար: Այս մասին գրում է գերմանական«Die Welt» պարբերականը:
«Անկարան հիմա պահանջում է 5 մլրդ եվրո, սական մենք պատրաստ են հատկացնել միայն խոստացված 3 միլիարդը»,-պարբերականի հետ զրույցում նշել է ԵՄ-ի բարձրաստիճան դիվանագետը`հավելելով, որ Անկարայի կառավարությունը դժվարությամբ է հասկանում, որ 3 միլիարդ եվրոյի օգնությունը պետք է վճարվի փուլային ճանապարհով և դրանց նպատակային կիրառության մասին խիստ ու հանգամանալից վերահսկողության պայմաններում, որն իրականացվում է Եվրամիության կողմից:
Եվրամիությունը համաձայնել է Թուրքիային տրամադրել 3 մլրդ. եվրո ֆինանսական աջակցություն`պայմանով, որ Թուրքիան իր տարածքում կաջակցի միգրանտներին` կանխելով նրանց ներհոսքը դեպի Արևմտյան Եվրոպա: Բրյուսելը մտադիր է այդ միջոցները հատկացնել Թուրքիային ոչ թե կանխիկ դրամի միջոցով, այլ ներդրումային ծրագրերի ճանապարհով, որոնք միգրանտների համար բարենպաստ միջավայր կստեղծեն:
Panorama.am
1/2/2016