Լոնդոնում կայացած ակցիայի մասնակիցները հնչեցրել են «Մահ Իսրայելին» կարգախոսը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i202530-Լոնդոնում_կայացած_ակցիայի_մասնակիցները_հնչեցրել_են_Մահ_Իսրայելին_կարգախոսը
Ջենին ճամբարում Սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործությունների դեմ բողոքող հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Լոնդոնում Իսրայելի դեսպանատան առջև և վանկարկել «Մահ Իսրայելին» կարգախոսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2023 08:43 Asia/Tehran
  • Լոնդոնում կայացած ակցիայի մասնակիցները հնչեցրել են «Մահ Իսրայելին» կարգախոսը

Ջենին ճամբարում Սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործությունների դեմ բողոքող հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Լոնդոնում Իսրայելի դեսպանատան առջև և վանկարկել «Մահ Իսրայելին» կարգախոսը:

Ակցիայի մասնակիցները, հակաիսրայելական կարգախոսներ վանկարկելով, կոչ են արել վերջ տալ Պաղեստինի բռնագրավմանը, պաղեստինցերի նկատմամբ բռնությանը և ապարտեիդի քաղաքականությանը։

Ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշները, վանկարկել օկուպանտների դեմ ուղղված կարգախոսներ ու պահանջել ազատագրել պաղեստինյան հողերը:

Երկուշաբթի առավոտյան Սիոնիստական ռեժիմը ցամաքային ու օդային հարձակում է իրականացրել Ջենին քաղաքի ու ճամբարի վրա, ինչի հետևանքով 13 պաղեստինցի նահատակվել է, ևս 117-ը վիրավորվել։

Այս հարձակումն արժանացել է իսլամական և արաբական կառույցների և երկրների բուռն արձագանքին, որոնք ռեժիմի ոճրագործությունը համարել են միջազգային օրենքների ակնհայտ խախտում և միջազգային հանրությանը կոչ արել համապատասխան արձագանք տալ այդ գործողություններին:

Պաղեստինցիների դիամդրության արդյունքում, չորեքշաբթի առավոտյան, սիոնիստական բանակը ստիպված է եղել հետ քաշվել Ջենին ճամբարից։