Սիրիական բանակը խափանել է ահաբեկչական մի գործողություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i202600-Սիրիական_բանակը_խափանել_է_ահաբեկչական_մի_գործողություն
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս երկրի բանակը չեզոքացրել է «Ջեբհաթոլ Նոսրայի» ահաբեկչական գործողությունը՝ Լաթաքիայում ռազմական տարածք ներթափանցելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2023 14:05 Asia/Tehran
  • Սիրիական բանակը խափանել է ահաբեկչական մի գործողություն

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս երկրի բանակը չեզոքացրել է «Ջեբհաթոլ Նոսրայի» ահաբեկչական գործողությունը՝ Լաթաքիայում ռազմական տարածք ներթափանցելու նպատակով։

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի պաշտպանության նախարարությունն այսօր (ուրբաթ) հայտարարել է, որ Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումը դիմակայել է ահաբեկչական խմբավորմանը, որը պատրաստվում էր ներթափանցել Լաթաքիայի հյուսիսային արվարձանում գտնվող Քաբանե ճանապարհի ռազմական կետերից մեկը։

Այս հաղորդագրության մեջ ասված է. «Այս հակամարտությունը հանգեցրել է մի շարք ահաբեկիչների զոհվելու և վիրավորվելու, և նրանց առաջնորդի՝ «Աբու Ռավահա»-ի մահվանը։

«Ջեբհաթոլ Նոսրայի» ահաբեկչական կազմակերպությանն առընթեր այս հանցավոր խմբավորման անհաջող փորձն իրականացվել է այն ժամանակ, երբ այս ահաբեկչական խմբավորումը որոշ ժամանակ տեղակայված է Լաթաքիայի և Իդլիբի վարչական սահմաններում և ռազմավարական դիրքի պատճառով փորձում է վերահսկել Քաբանե ճանապարհը: