Սիոնիստական ​​ռեժիմի պատմության մեջ «ամենամեծ ցույց»-ը տեղի կունենա երեքշաբթի օրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i202672-Սիոնիստական_ռեժիմի_պատմության_մեջ_ամենամեծ_ցույց_ը_տեղի_կունենա_երեքշաբթի_օրը
Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարող կաբինետի հակառակորդները, այս շաբաթ երեկոյան ողջ օկուպացված տարածքներում ցույցեր անցկացնելու մասին հայտնելով, այսօր հայտարարեցին այս կեղծ ռեժիմի պատմության մեջ ամենամեծ ցույցի անցկացման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2023 15:41 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի պատմության մեջ «ամենամեծ ցույց»-ը տեղի կունենա երեքշաբթի օրը

Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարող կաբինետի հակառակորդները, այս շաբաթ երեկոյան ողջ օկուպացված տարածքներում ցույցեր անցկացնելու մասին հայտնելով, այսօր հայտարարեցին այս կեղծ ռեժիմի պատմության մեջ ամենամեծ ցույցի անցկացման մասին։

Իսրայելցի ցուցարարներն այն դեպքում են  պատրաստվում  մասնակցել բողոքի երթին՝ ընդդեմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Դատական ​​փոփոխությունների մասին օրինագծի», որի առաջին ընթերցման քվեարկությունը նախատեսվում է երկուշաբթի օրը։

Սիոնիստական ​​«Իսրայել Թայմզ» թերթի  հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարող կաբինետի հակառակորդները հայտարարել են, որ այսօր օկուպացված տարածքների 150 վայրերում այս բողոքի ակցիաները  մեկնարկել են ավելի մեծ թվով ցուցարարների մասնակցությամբ:

Այս կոչով ցուցարարները, անդրադառնալով երկուշաբթի օրը դատական փոփոխությունների օրինագծի առաջին ընթերցման հնարավոր հաստատմանը, պատրաստվում  են մասնակցել երեքշաբթի օրը կայանալիք  ավելի լայնածավալ ցույցին։