Հալեպի մերձակայքում մասամբ թուրք զինվորականներից կազմված խմբեր են հայտնվել
Հունիս 05, 2016 07:50 Asia/Tehran
Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում, որտեղ ռազմական գործողություններն ակտիվացել են, մասամբ թուրք զինվորներից բաղկացած խմբեր են հայտնվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ խաղաղության հաստատման հարցերի ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:
«Հալեպի բնակիչներից ստացված տեղեկատվության համաձայն, քաղաքի հյուսիսային թաղամասերի մերձակայքում, որտեղ ռազմական գործողություններն ակտիվացել են, մասամբ թուրք զինվորներից բաղկացած խմբեր են հայտնվել»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչը:
NEWS.am
5/6/2016
Պիտակ