Ղուրանի այրման արձագանքները շարունակվում են. Բաղդադում Շվեդիայի դեսպանատունը հրկիզվել է
Կատարի «Ալ Ջազիրա» գործակալությունը հաղորդում է, որ Սեյեդ Մոքթադա Սադրի շարժման կողմնակիցներն հրկիզել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատունը:
ԻՌՆԱ-ն հղում անելով «Ալ Ջազիրա»-ին, հայտնում է, որ շարժման կողմնակիցները մտել են Շվեդիայի դեսպանատուն։
Չորեքշաբթի օրն իր շվեդ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Իրաքի արտգործնախարարը ընդգծել է, որ պետք է կանխել իսլամը և Սուրբ Ղուրանը վիրավորող գործողությունների կրկնությունը։
Ֆուադ Հոսեյնն ընդգծել է այդ քայլերի վտանգավորությունը և խնդրել Շվեդիայի կառավարությանը կանխել նման գործողությունների կրկնությունը:
Ավելի վաղ, ի նշան բողոքի Ստոկհոլմում Սուրբ Ղուրանի պղծման դեմ Իրաքի ԱԳն էր կանչվել Բաղդադում Շվեդիայի դեսպանը:
Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ այս նողկալի արարքը վիրավորել է միլիոնավոր մուսուլմանների զգացմունքները և նույնիսկ Արևմուտքի ժողովրդին, որը երկար ժամանակ ողջունում է բազմազանությունը, հարգանքը ուրիշների կարծիքների նկատմամբ, աջակցությունը կրոններին և կրոնական հետևորդների իրավունքներին: