Ղուրանի այրման արձագանքները շարունակվում են. Բաղդադում Շվեդիայի դեսպանատունը հրկիզվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i203260-Ղուրանի_այրման_արձագանքները_շարունակվում_են._Բաղդադում_Շվեդիայի_դեսպանատունը_հրկիզվել_է
Կատարի «Ալ Ջազիրա» գործակալությունը հաղորդում է, որ Սեյեդ Մոքթադա Սադրի շարժման կողմնակիցներն հրկիզել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատունը:
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Հուլիս 20, 2023 11:14 Asia/Tehran

Կատարի «Ալ Ջազիրա» գործակալությունը հաղորդում է, որ Սեյեդ Մոքթադա Սադրի շարժման կողմնակիցներն հրկիզել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատունը:

ԻՌՆԱ-ն հղում անելով  «Ալ Ջազիրա»-ին, հայտնում է, որ շարժման կողմնակիցները մտել են Շվեդիայի դեսպանատուն։

Չորեքշաբթի օրն իր շվեդ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Իրաքի արտգործնախարարը ընդգծել է, որ պետք է կանխել իսլամը և Սուրբ Ղուրանը վիրավորող գործողությունների կրկնությունը։

Ֆուադ Հոսեյնն ընդգծել է այդ քայլերի վտանգավորությունը և խնդրել Շվեդիայի կառավարությանը կանխել նման գործողությունների կրկնությունը:

Ավելի վաղ, ի նշան բողոքի Ստոկհոլմում Սուրբ Ղուրանի պղծման դեմ Իրաքի ԱԳն էր կանչվել   Բաղդադում Շվեդիայի դեսպանը:

Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ այս նողկալի արարքը վիրավորել է միլիոնավոր մուսուլմանների զգացմունքները և նույնիսկ  Արևմուտքի ժողովրդին, որը երկար ժամանակ ողջունում է բազմազանությունը, հարգանքը ուրիշների կարծիքների նկատմամբ, աջակցությունը կրոններին և կրոնական հետևորդների իրավունքներին: