Սիրիայում հայ զինծառայող է զոհվել
Հունիս 05, 2016 12:51 Asia/Tehran
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ընթացող մարտերի ընթացքում զոհվել է հայ զինծառայող Ջորջ Ասալը: Այդ մասին տեղեկացնում է «Արևելքը»՝ Սիրիայի իր աղբյուրների հղումով:
Նշվում է, որ սիրիական բանակի զինծառայողը Ջորջը մասնակցում էր Դեյր էզ-Զորում ԻՊ-ի դեմ մղվող մարտերին:
Հիշեցնենք, որ Դեյր էզ-Զորի մեծ մասը շարունակում է մնալ ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ:
araratnews.am
5/6/2016
Պիտակ