Իսրայելցի նախարարը բարձրացել է Տաճարի լեռ․ Եգիպտոսի ԱԳՆ-ն դատապարտել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i203686
Իսրայելի Ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը բարձրացել է Տաճարի լեռ։ Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել Եգիպտոսի ԱԳՆ-ն, որում դատապարտել է նախարարի այցը Տաճարի լեռ։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հուլիս 27, 2023 18:21 Asia/Tehran
  • Իսրայելցի նախարարը բարձրացել է Տաճարի լեռ․ Եգիպտոսի ԱԳՆ-ն դատապարտել է

Իսրայելի Ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը բարձրացել է Տաճարի լեռ։ Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել Եգիպտոսի ԱԳՆ-ն, որում դատապարտել է նախարարի այցը Տաճարի լեռ։

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նման գործողությունները «խաթարում են տարածաշրջանի կայունությունը»։

«Եգիպտոսը կոչ է անում իսրայելական կողմին անհապաղ դադարեցնել այդ սադրիչ եւ էսկալացիոն գործողությունները, որոնք հանգեցնում են միայն ատելության խոսքի, սաստկացնում են լարվածությունը, որն առկա է օկուպացված տարածքներում»,-ասվում է հայտարարության մեջ։

Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինաիսրայելական կարգավորման առանցքային խնդիրներից մեկն է։ Իսրայելցիները գրավել են քաղաքի արեւելյան մասը 1967 թվականի պատերազմի ժամանակ եւ պնդում են, որ Երուսաղեմը Իսրայելի միասնական եւ անքակտելի մայրաքաղաքն է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Արեւելյան Երուսաղեմի նկատմամբ Իսրայելի իրավունքը եւ կոչ է արել կազմակերպության անդամներին Երուսաղեմից դուրս բերել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները։

news.am