Իրանական սարքավորումներով կվերանորոգվեն 5000 մեգավատ հզորությամբ սիրիական էլեկտրակայանները
Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Սիրիայի հետ բանակցություններ են տարվում իրանցի փորձագետների մասնակցությամբ և իրանական սարքավորումներով՝ 5000 մեգավատ հզորությամբ էլեկտրակայանների վերակառուցման շուրջ:
Երեքշաբթի օրն Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հյարցարույցում, Ալի Աքբար Մեհրաբյանը նշել է. «Սիրիայում կան բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնց զգալի մասն այսօր չի կարողանում էլեկտրաէներգիա արտադրել և վերանորոգման կարիք ունի»։
Նշելով, որ այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարարի հետ, Մեհրաբյանը հավելել է. «Այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել է իրանական ընկերությունների և փորձագետների կողմից Սիրիայում մոտ 5000 մեգավատ էլեկտրակայանների վերակառուցման հարցը: Աշխատանքները կիրականացվեն երկու փուլով»:
Մեհրաբյանը հավելել է. «Էլեկտրակայանների վերակառուցման համար կօգտագործվի իրանական տեխնիկամ, և ներգրավված կլինեն իրանցի ու սիրիացի մասնագետներ»: