Սիոնիստական ռեժիմի ոստիկանական ուժերը միացել են ցուցարարներին
Օգոստոս 03, 2023 06:56 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի մի խումբ ոստիկաններ հայտարարել են, որ միանալու են Նեթանյահուի կաբինետի առաջարկած՝ դատաիրավական փոփոխությունների դեմ բողոքի ցույցին:
«Մաարիվ» թերթը գրում է, որ ավելի քան 50 ոստիկաններ հայտարարել են ծառայությունը դադարեցնելու և ցուցարարներին միանալու մասին:
Միաժամանակ ռեժիմի ոստիկանությունը հայտարարել է, որ Նեթանյահուի քաղաքականությանը պաշտոնապես դեմ արտահայտված 10 ոստիկաններ ազատվել են աշխատանքից:
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը, որը ղեկավարում է Ներքին անվտանգության նախարար Իտմար Բեն Գովերը, հայտարարել է, որ ողջունում է բոլոր կամավորների ներկայությունը ոստիկանական ստորաբաժանումներում, սակայն որևէ մեկը չի ընդունել այդ առաջարկը։
Պիտակ