Սիրիայի Հասեքե նահանգի հարավում ԱՄՆ-ի ռազմակայանը հրթիռակոծվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i204058-Սիրիայի_Հասեքե_նահանգի_հարավում_ԱՄՆ_ի_ռազմակայանը_հրթիռակոծվել_է
Մի քանի հրթիռ է պայթել Սիրիայի Հասեքե նահանգի հարավում գտնվող Ալ-Շադդադի ամերիկյան ռազմաբազայի տեղակայման շրջանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Ikhbaria հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2023 08:37 Asia/Tehran
  • Սիրիայի Հասեքե նահանգի հարավում ԱՄՆ-ի ռազմակայանը հրթիռակոծվել է

Մի քանի հրթիռ է պայթել Սիրիայի Հասեքե նահանգի հարավում գտնվող Ալ-Շադդադի ամերիկյան ռազմաբազայի տեղակայման շրջանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Ikhbaria հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով գնդակոծության ենթարկված ամերիկյան ռազմական օբյեկտի կողմից ծուխ է երկինք բարձրանում։ Հնարավոր կորուստների և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Ալ-Շադդադին գտնվում է Էլ Ջեբսի նավթահանքի մոտ: Բաղդադում ամերիկյան ռազմական հրամանատարության ներկայացուցիչը դեռ չի հաստատել ռազմակայանի վրա հարձակման փաստը:

Հունիսի 11-ին Ալ-Շադդադի վայրէջքի ժամանակ կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, տուժել են 22 զինծառայողներ, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վարկածներից մեկի համաձայն ՝ ուղղաթիռն ընկել է գետնից արձակված հրթիռի հարվածից հետո:

2015 թվականից ի վեր ԱՄՆ-ն ինը ռազմաբազա է ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում, որոնցից ամենամեծը գտնվում է Թել Բեյդարում ՝ Հասեքե վարչական կենտրոնից հյուսիս (Դամասկոսից 620 կմ հեռավորության վրա):

Սիրիայի կառավարությունը ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը դիտարկում է որպես անօրինական օկուպացիա, որն ուղեկցվում է Սիրիայի ժողովրդին պատկանող բնական հարստությունների թալանով: