Ասադ. Էրդողանը ձգտում է օրինականացնել թուրքկան բանակի ներկայությունը Սիրիայում
Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսի նպատակը թուրքական ուժերի դուրսբերումն է Սիրիայի տարածքից, հավելելով. «Էրդողանը ձգտում է օրինականացնել իր բանակի ներկայությունը Սիրիայում»։
Sky News-ին տված հարցազրույցում, անդրադառնալով իր և Էրդողանի հանդիպման վերաբերյալ Թուրքիայի խնդրանքին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է. «Առանց Սիրիայից Թուրքիայի բանակի դուրսբերման ժամանակացույցի, ինչո՞ւ պետք է հանդիպեմ Էրդողանի հետ։ Մեր նպատակը պարզ է, և դա թուրքական բանակի դուրսբերումն է Սիրիայից, սակայն Էրդողանը ձգտում է օրինականացնել իր բանակի ներկայությունը մեր երկրում»։
Անդրադառնալով Սիրիայի ահաբեկիչներին Թուրքիայի ցուցաբերած շարունակական աջակցությանը՝ Սիրիայի նախագահն ասել է. «Սիրիայում ահաբեկչությունը ստեղծվել է Թուրքիայի կողմից: «Ալ-Նուսրայի ճակատ» կամ «Ահրար ալ-Շամ» խմբերն ունեն տարբեր անուններ, սակայն դրանց բոլորին ստեղծել և մինչ օրս աջակցում է Թուրքիան»: