Հզոր պայթյուն Սիրիայի արևելքում տեղակայված ամերիկյան բազայի մոտ գտնվող զինամթերքի պահեստում
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Սիրիայի արևելքում տեղակայված ամերիկյան բազայի մոտ գտնվող զինամթերքի և զենքի մեծ պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։
ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Sputnik-ին հայտնում է, որ հինգշաբթի երեկոյան պայթյունի ձայն է հնչել Հասաքայի հարավում գտնվող ալ-Շադադի քաղաքի ամերիկյան բազայի մոտ: Պայթյունի հետևանքով բազան կրել է մարդկային և նյութական կորուստներ։ Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Աղբյուրները հավելում են, որ բեկորները հարվածել են ամերիկյան բազային և ըստ որոշ տեղեկությունների՝ բազան կրել է մարդկային և նյութական վնասներ մասին, որոնց մանրամասները դեռևս անհայտ են։
Այս աղբյուրները նշել են, որ վերջնականապես չի հաստատվել՝ պայթյունը դրսումէ եղե՞լ, թե տեղի է ունեցել զինամթերք և ծանր զենք պարունակող պահեստում՝ տեխնիկական թերության կամ բարձր ջերմաստիճանի հետևանքով։