ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Սիրիայի օդանավակայանի վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i205238-ՄԱԿ_ը_մտահոգություն_է_հայտնել_Սիրիայի_օդանավակայանի_վրա_Իսրայելի_հարձակման_կապակցությամբ
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Հալեպի միջազգային օդանավակայանի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած օդային հարձակման կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2023 14:16 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել  Սիրիայի օդանավակայանի վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Հալեպի միջազգային օդանավակայանի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած օդային հարձակման կապակցությամբ։

Երկուշաբթի օրը Սիոնիստական ​​ռեժիմի  կործանիչները թիրախավորել են Սիրիայի Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանը։

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը երկուշաբթի օրը ասել է.-«Կազմակերպությունը մտահոգությամբ է հետևում Իսրայելի կողմից Հալեպի միջազգային օդանավակայանի վրա հարձակման մասին լուրերին»։

Դյուժարիկն ընդգծել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Հալեպի օդանավակայանի ռմբակոծությունն ազդել է նաև այդ երկրում ՄԱԿ-ի գործունեության վրա։

Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտում է ցանկացած տեսակի բռնություն Սիրիայում։

Անցած ամիսներին Սիոնիստական ​​ռեժիմը բազմիցս թիրախավորել է Սիրիայի քաղաքացիական օդանավակայանները, և այդ հարձակումները միշտ հանգեցրել են Սիրիայի բուռն արձագանքին: