Այս տարի Արբաինի արարողությանը մասնակցում է ավելի քան 22 միլիոն ուխտավոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i205618-Այս_տարի_Արբաինի_արարողությանը_մասնակցում_է_ավելի_քան_22_միլիոն_ուխտավոր
Իրաքի Քարբալա քաղաքում «Հազրաթ Աբբասի» սրբավայրի ղեկավարությունը հայտարարել է, որ այս տարի Հոսեյնական Արբաինի արարողությանը մասնակցել է 22 միլիոն 19 հազար 146 մարդ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 16:31 Asia/Tehran

Իրաքի Քարբալա քաղաքում «Հազրաթ Աբբասի» սրբավայրի ղեկավարությունը հայտարարել է, որ այս տարի Հոսեյնական Արբաինի արարողությանը մասնակցել է 22 միլիոն 19 հազար 146 մարդ։

 «Al-Fօrat News»-ի փոխանցմամբ, Իմամ Հոսեյնի Արբաինի արարողությանը մասնակցած ուխտավորների հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային հաշվառման համակարգի միջոցով՝ բարձրակարգ և ճշգրիտ տեսախցիկների օգտագործմամբ։

Այս հաղորդման Համաձայն, տեսախցիկները տեղադրված են Քարբալա քաղաքի մուտքերի մոտ, և նրանց հիմնական խնդիրն է հաշվել Իմամ Հոսեյնի Արբաինի արարողությանը մասնակցած ուխտավորների թիվը:

Այսօր (չորեքշաբթի) 2023 թվականի սեպտեմբերի 6-ին շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակն է՝ Արբաինը, և այդ նպատակով տարբեր կրոնական դավանանքների միլիոնավոր հետևորդներ, այդ թվում՝ շիաներ, սուննիներ, և ասորի և քաղդեացի քրիստոնյաներ Իրաքից և այլ երկրներից մեկնել են Քարբալա:

Հազրաթ Աբբասը Իմամ Հոսեյնի կրտսեր խորթ եղբայրն էր: Նրա համբավն ու ժողովրդականությունը մուսուլմանների, հատկապես շիաների շրջանում, պայմանավորված է Քարբալայի ճակատամարտում Իմամ Հոսեյնի նկատմամբ ցուցաբերած հավատարմությամբ և քաջությամբ: Հազրաթ Աբբասը Քարբալայի ճակատամարտում եղբորից առաջ է  նահատակվել: