Քնեսեթի նախագահ. Մենք վտանգավոր փուլում ենք
Հայտարարելով, որ Սիոնիստական ռեժիմը շարժվում է դեպի փլուզում, Քնեսեթի նախագահը հավելել է. «Մենք այժմ գտնվում ենք վտանգավոր խաչմերուկում, որը կարող է մեզ տանել դեպի անդունդ»:
Դատաիրավական ոլորտի բարեփոխումների մասին օրենքի հաստատումից հետո, ռեժիմի ղեկավարների միջև լարվածությունը սրվել է: Կուսակցությունների առաջնորդները շարունակում են զգուշացնել ռեժիմի փլուզման մասին:
Անդրադառնալով վիճահարույց օրինագծի շուրջ ծագած հակասություններին, Իսրայելի Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանան ընդգծել է. «Դատական փոփոխությունների մասին օրենքը Գերագույն դատարանին թույլ չի տալիս անվավեր ճանաչել կամ փոխել օրենքը»։
Ավելի վաղ, ռեժիմի նախագահ Իսցհակ Հերցոգը ևս մեկ անգամ կրկնել էր իր նախազգուշացումները վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի առաջարկած «դատաիրավական փոփոխությունների» օրինագծի հետևանքների վերաբերյալ, նշելով. «Իսրայելը գտնվում է իրավական ճգնաժամի գագաթնակետին, և մենք նախկինում երբեք նման մակարդակի ճգնաժամ չենք տեսել»:
Անցյալ շաբաթ հազարավոր սիոնիստ ավանաբնակներ 35-րդ շաբաթն անընդմեջ ցույցի են դուրս եկել՝ ի նշան բողոքի դատաիրավական փոփոխությունների օրինագծի հաստատման դեմ: