Ադրբեջանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաների հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i205692-Ադրբեջանի_Հանրապետության_բարձրաստիճան_պաշտոնյայի_հանդիպումը_Սիոնիստական_ռեժիմի_պաշտոնյաների_հետ
Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաների հետ հանդիպումները շարունակելով, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևի օգնականը հանդիպել է այդ ռեժիմի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի և վարչապետի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը խորհրդակցել են երկկողմ հարաբերությունների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2023 14:29 Asia/Tehran
  • Ադրբեջանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաների հետ

Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաների հետ հանդիպումները շարունակելով, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևի օգնականը հանդիպել է այդ ռեժիմի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի և վարչապետի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը խորհրդակցել են երկկողմ հարաբերությունների շուրջ:

Չնայած Ադրբեջանի մուսուլման ժողովրդի անհամաձայնությանը, այդ երկրի կառավարությունը  այս տարվա սկզբին իր դեսպանատունը բացեց Թել Ավիվում, շարունակելով զարգացնել իր հարաբերությունները Իսրայելի մանկասպան ռեժիմի հետ։ Այդ կապակցությամբ մի քանի ամիս առաջ Իսրայելի զավթիչ ռեժիմի ղեկավար Իսահակ Հերցոգը Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել էր Ադրբեջանի  պաշտոնյաների  հետ։

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ 2016-ից 2020 թվականներին Իսրայելի ռեժիմի ռազմական արտահանման ավելի քան 17%-ն ուղղված է եղել Բաքվին, իսկ այս օկուպանտ  ռեժիմի ներկրվող նավթի մոտ 40%-ն ապահովել է  Ադրբեջանի Հանրապետությունը:

ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թել Ավիվում Բաքվի դեսպանատունը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել և զրուցել է Սիոնիստական ռեժիմի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ռոնեն Լևիի և ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի  հետ։

Հաջիևն  ավելի վաղ հանդիպել էր Իսրայելի ռեժիմի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի հետ։

Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան փոխանցմամբ՝  Լևիի և Նեթանյահուի հետ հանդիպմանը Հաջիևը քննարկել է «երկկողմ հարաբերությունները, հարաբերությունների ապագա հեռանկարը, ինչպես նաև Բաքվի և Թել Ավիվի միջև համագործակցության խորացումը»։