Սաուդյան Արաբիայում բացվել է Չինաստանի բանկի առաջին մասնաճյուղը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i205706-Սաուդյան_Արաբիայում_բացվել_է_Չինաստանի_բանկի_առաջին_մասնաճյուղը
Bank of China (BOC)-ն, Չինաստանի չորս խոշոր պետական առևտրային բանկերից մեկը, իր առաջին մասնաճյուղն է բացել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում: Այս կերպ Չինաստանը կընդլայնի յուանի կիրառումն առևտրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2023 07:09 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայում բացվել է Չինաստանի բանկի առաջին մասնաճյուղը

Bank of China (BOC)-ն, Չինաստանի չորս խոշոր պետական առևտրային բանկերից մեկը, իր առաջին մասնաճյուղն է բացել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում: Այս կերպ Չինաստանը կընդլայնի յուանի կիրառումն առևտրում:

IRNA-ն հղում անելով Global Times կայքին, հաղորդում է, որ ըստ փորձագետների՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո այս տնտեսական բլոկի անդամներն արագացրել են միջազգային առևտրում տեղական արժույթների կիրառման գործընթացը, որն ուղղված է ԱՄՆ դոլարից կախվածությունը նվազեցնելուն:

Անդամ երկրները հայտարարել են, որ չինական արժույթը կարևոր դեր է խաղում ԲՐԻԿՍ-ի երկրների միջև առևտրի դյուրացման և համագործակցության մեծացման հարցում։

Փորձագետները կարծում են, որ յուանի կիրառման ընդլայնումը վկայում է ֆինանսական արդյունավետության և արտաքին առևտրի ծավալները բարձրացնելու նպատակով տեղական արժույթների կիրառման հարցում ԲՐԻԿՍ-ի երկրների միջև փոխադարձ վստահության մասին:  Բացի այդ, անդամ երկրների միջև առևտրուրը սեփական արժույթով կամ յուանով իրականացնելը կարող է թույլ տալ խուսափել փոխարժեքի կորուստներից։

ԲՐԻԿՍ անդամները նշում են, որ այդ գործընթացը կնպաստի առևտրի ծավալների մեծացմանը և թույլ չի տա ԱՄՆ-ին դոլարն օգտագործել որպես տնտեսական զենք որոշ երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։