Ամերիկացի զավթիչները կողոպտում են սիրիական նավթը
Սիրիայում տեղակայված ամերիկացի զինվորները մաքսանենգ ճանապարհով Իրաք են տեղափոխել Սիրիայից գողացված նավթ պարունակող տասնյակ տանկերներ։
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական թեւը համարվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարտվելով, ամերիկյան ուժերը ուղղակիորեն փոխարինեցին այս ահաբեկչական խմբավորմանը և հենց նույն ժամանակաշրջանից ԻԼԻՊ-ի փոխարեն սկսեցին արդյունահանել և թալանել սիրիական նավթը:
Սիրիական պաշտոնական լրատվական գործակալության (SANA) հաղորդման համաձայն՝ ամերիկացի զինվորականներն այսօր (կիրակի) առավոտյան «Ալ-Մահմուդիե» անօրինական անցակետով,նոր շարասյուն են ուղարկել Իրաք և 40 տանկեր, որոնք պարունակում են Սիրիայի արևելյան հատվածի նավթային հանքերից գողացված նավթ, մաքսանենգ ճանապարհով այդ շարասյան հետ մտել են Իրաք։
Տեղական աղբյուրների համաձայն՝ ժամեր անց ամերիկացիները մի քանի փուլով Ալ-Մահմուդիե անցակետով 55 լցանավից բաղկացած շարասյուն են ուղարկել Իրաք, որը նույնպես Սիրիայից մաքսանենգ նավթ է տեղափոխել Իրաք։
Սիրիայի կառավարությունը պաշտոնական ուղիներով բազմիցս հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան բանակի ներկայությունը օկուպացիա է և գողանում է այս երկրի նավթը :
Սիրիայից ստացված մեկ այլ լուրի համաձայն՝ Սիրիայի արևելյան Դեյր Էլ- Զոր նահանգի հարավում գտնվող Շուլա շրջանում ԻԼԻՊ թաքֆիրական խմբավորման հետ կապված զինված մարդկանց հարձակման ժամանակ 6 անասնապահ է սպանվել, ևս երկուսը վիրավորվել են։
Ըստ այս հաղորդման՝ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ կապված զինված անձինք նաև հրկիզել են անասնապահների մեքենաները և նույնիսկ չեն խնայել անասուններին։