Սիոնիստների հարձակումը գրավյալ Ղուդսի որոշ տարածքների վրա
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ սիոնիստները հարձակվել գրավյալ Ղուդսի որոշ շրջանների վրա և ձերբակալել երեք պաղեստինցիների։
«Պաղեստին Ալ-յոմ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր՝ ուրբաթ առավոտյան իսրայելցի զինվորները զինտեխնիկայով և ռազմական Ջիպերով հարձակվել են գրավյալ Ղուդսի արևելքում գտնվող Աբուդիս շրջանի վրա, և այս տարածքում կատաղի բախումներ են տեղի ունեցել նրանց և պաղեստինցի երիտասարդների միջև։
Սիոնիստները ձերբակալել են երեք պաղեստինցի երիտասարդների:
Պաղեստինցի քաղաքացիներին կալանելու համար Սիոնիստական ռեժիմի ուժերը սովորաբար գիշերներն են հարձակվում Հորդանան գետի արևմտյան ափի քաղաքների ու գյուղերի վրա, ինչի արդյունքում նրանք բախվում են պաղեստինցի երիտասարդների ու մարտիկների հուժկու դիմադրությանը: