Ադրբեջանը լավատեսորեն է վերաբերվում խաղաղության համաձայնագրի կնքմանը
Ադրբեջանի նախագահի հատուկ օգնական Հեքմաթ Հաջիևն ուրբաթ օրն ասել է, որ Բաքուն փորձում է Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչեւ այս տարվա վերջ, այսինքն՝ 4 ամսից էլ քիչ ժամանակում։
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հեքմաթ Հաջիֆը հավելել է. «Մենք դեռ հույս ունենք խաղաղության պայմանագիր ստորագրել մինչև այս տարվա վերջ և խնդրում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարությանը անել հիմնական քայլը»։
Մինչ Երևանը մտահոգություն է հայտնում ադրբեջանական ուժերի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ճակատագրի վերաբերյալ, ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված են այդ երկրի Սահմանադրությամբ։
Այս հայտարարություններն արվում են այն դեպքում, երբ, 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի օկուպացիայի պատճառով որ Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայեր սննդամթերքի և դեղորայքի հայթայթման հարցում լուրջ խնդիրներ ունեն, իսկ որոշ մարդասիրական կազմակերպություններ անհանգստացած են մարդասիրական ճգնաժամի կապակցությամբ: