Հրեական Նոր տարվա մեկնարկին հրկիզվել է Սիոնիստական ռեժիմի հիմնադրի արձանը
Ուրբաթ երեկոյան, հրեական Նոր տարվա մեկնարկին, օկուպացված Պաղեստինի բնակիչների միջև աննախադեպ անջրպետի առկայության մասին մամուլում աճող նախազգուշացումների ֆոնին Թել Ավիվի ափերում հրկիզվել է Սիոնիստական ռեժիմի հիմնադիր Դեյվիդ Բեն Գուրիոնի արձանը։
Պաղեստինյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օկուպացիոն ռեժիմի հիմնադիր Բեն-Գուրիոնի արձանը հայտնի է որպես Թել Ավիվի զվարճանքի խորհրդանիշներից մեկը և գտնվում էր Թել Ավիվի ափերում, և ոստիկանությունն այսօր՝ շաբաթ առավոտյան հավաքել է այն։
Բեն-Գուրիոնի ընտանիքը հայտարարել է. «Ցավում ենք, որ մենք ականատեսն ենք բողոքի ցույցերի՝ այս ռեժիմի խորհրդանիշների և հիմնադիրների դեմ: Ցավալի է տեսնել այս գործողությունը»։
Ըստ սիոնիստների արձագանքների և վերլուծությունների, Բեն-Գուրիոնի արձանի հրկիզումը շատ կարևոր նշան է օկուպացիոն ռեժիմի ղեկավարների, հատկապես նրա ձախակողմյան թևի համար, ինչը խորհրդանշում և նշանակում է տարաձայնությունների խորացում ավանաբնակների և սիոնիստ իշխանավորների միջև։