Հեզբոլլահ. Դիմադրության շնորհիվ Լիբանանն ազատագրվեց և երկրի ծովային սահմանները հստակեցվեցին
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է. «Դիմադրության շնորհիվ Լիբանանն ազատագրվեց, երկրի ծովային սահմանները հստակեցվեցին և մենք հետ ենք ստանալու մեր նավթն ու գազը»:
Լիբանանի «Ալ-Մենար» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ շեյխ Նաիմ Ղասեմը շաբաթ օրը հայտարարել է, որ լիբանանցիների կյանքի հետ Սիոնիստական ռեժիմի խաղի դարաշրջանն ավարտվել է:
Շեյխ Ղասեմն ընդգծել է, որ ով ցանկանում է զինաթափել Լիբանանը, ցանկանում է ոչնչացնել Դիմադրությունը։ Նա նշել է. «Դիմադրության զինաթափումը կթուլացնի Լիբանանը և ճանապարհ կհարթի Իսրայելի համար՝ գրավելու այս երկիրը»:
Անդրադառնալով լիբանանյան Դիմադրության դեմ ուղղված հակաքարոզչությանը, շեյխ Ղասեմը նշել է. «Լիբանանն աջակցում է Դիմադրությանը:
Լիբանանի և տարածաշրջանի Դիմադրության հնարավորություններն անհամար են, և սադրանքները չեն կարող զրկել Լիբանանին իր ձեռքբերումներից»: