ԻՍԵՍԿՕ-ն հորդորել է համաշխարհային հանրությանը փրկել Հալեպն ավերումից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i20623-ԻՍԵՍԿՕ_ն_հորդորել_է_համաշխարհային_հանրությանը_փրկել_Հալեպն_ավերումից
Կրթության, գիտության, մշակույթի հարցերով իսլամական կազմակերպությունը (ԻՍԵՍԿՕ) հորդորել է միջազգային հանրությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել Սիրիայի Հալեպ քաղաքը միտումնավոր և լիակատար ավերումից փրկելու համար՝ փոխանցում է TASS գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2016 12:00 Asia/Tehran
  • ԻՍԵՍԿՕ-ն հորդորել է համաշխարհային հանրությանը փրկել Հալեպն ավերումից

Կրթության, գիտության, մշակույթի հարցերով իսլամական կազմակերպությունը (ԻՍԵՍԿՕ) հորդորել է միջազգային հանրությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել Սիրիայի Հալեպ քաղաքը միտումնավոր և լիակատար ավերումից փրկելու համար՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Հալեպում մարդկանց և ենթակառուցվածքի օբյեկտների զանգվածային ոչնչացումն արդի համաշխարհային պատմության համար աննախադեպ աղետ է ներկայացնում հումանիտար ոլորտում, ինչպես նաև շրջակա միջավայրի և ճարտարապետության բնագավառում»,- նշվում է ԻՍԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ:

Վերջին օրերին կտրուկ սրվել է իրադրությունը Հալեպում, որտեղ ահաբեկչական խմբավորումների զինյալները գնդակոծումների են ենթարկում քաղաքի թաղամասերը և գրոհում կառավարական բանակի դիրքերի վրա:

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «երկրները, իրավապաշտպան կազմակերպությունները, կրոնական հաստատությունները, ինչպես նաև ինտելեկտուալ էլիտաները և լրագրողները պետք է միանշանակ դատապարտեն Հալեպի ոչնչացման գործում ներգրավված կողմերին, քաղաք, որը հայտնի է իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ»:

ԻՍԵՍԿՕ-ն, որը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում, ստեղծվել է Մարոկոյի Հասան Երկրորդ հանգուցյալ թագավորի նախաձեռնությամբ: Նրա առաջին, հիմնադիր նիստը կայացել է 1982 թվականի մայիսի 3-ին Մարոկոյի հոգևոր մայրաքաղաքում՝ լեգենդար Ֆես քաղաքում: ԻՍԵՍԿՕ-ն, որին անդամագրված է 50 պետություն, մուսուլմանական աշխարհում գործում է ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրինակով։