Իսրայելը քաղաքացիական ինթիֆադայի ճանապարհին է. Էհուդ Բարաք
Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը, անդրադառնալով «Բենիամին Նեթանյահուի» ծայրահեղական կաբինետի աղմկահարույց գործողությունների հետևանքով սիոնիստների միջև աճող պառակտմանը, , զգուշացրել է օկուպացիոն ռեժիմի՝ դեպի «քաղաքացիական ինթիֆադա» ընթանալու վերաբերյալ:
Չորեքշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ «Էհուդ Բարաքը» իր ելույթում ասել է, որ օկուպացված տարածքներում դատական փոփոխությունների օրինագծի դեմ բողոքի ցույցերը կավարտվեն այս տարածքների բնակիչների կյանքի գնով։
Բարաքը հավելեց. «Մենք քաղաքացիական ինթիֆադայի ճանապարհին ենք, որը կունենա վերելքներ և վայրէջքներ, կարող է որոշ ժամանակ պահանջվել և մի շարք մարդիկ այս ճանապարհին զրկվեն իրենց կյանքից, մենք չպետք է թույլ տանք, որ այս իրադարձություններում արյուն թափվի:
Զավթիչ ռեժիմի նախկին վարչապետը, արձագանքելով սիոնիստների շրջանում քաղաքացիական պատերազմի ձևավորման մասին նախազգուշացումներին, հստակեցրել է. «Վստահ եմ, որ ի հեճուկս բոլոր նախազգուշացումների, քաղաքացիական պատերազմ չի լինելու: Որովհետև Նեթանյահուն դա անելու համար իր տրամադրության տակ ո՛չ զինվոր ունի, ո՛չ էլ կամք ու կարողություն»։
Նեթանյահուի կաբինետի իշխանության գալուց ի վեր, օկուպացված տարածքները դարձել են համատարած ու դաժան անկարգությունների թատերաբեմ:
Սիոնիստական ռեժիմի իշխող կոալիցիայում առկա խիստ ներքին տարաձայնություններից բացի, լարվածությունը սրվել է նաև իշխող կոալիցիայի և Սիոնիստական ռեժիմի ընդդիմադիր դաշինքի առաջնորդների միջև դատական փոփոխությունների օրինագծի կապակցությամբ, և քաղաքական կուսակցությունների առաջնորդները այս լարվածության շարունակման գինը համարում են այս ռեժիմի փլուզումը։
Բացի օկուպացված տարածքների բնակիչներից, այս օրինագծի դեմ բողոքի ակցիաները ներթափանցել են Սիոնիստական ռեժիմի ռազմական և անվտանգության կառույց, և մինչ այժմ հարյուրավոր պահեստազորայիններ որոշել են դասալքել: