Որոշ հայ ակտիվիստներ համերաշխություն են հայտնել պաղեստինցի մարտիկներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207198-Որոշ_հայ_ակտիվիստներ_համերաշխություն_են_հայտնել_պաղեստինցի_մարտիկներին
Որոշ հայ քաղաքական փորձագետներ և լրագրողներ, անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի թուլությանն ու ձախողմանը ՀԱՄԱՍ-ի այսօրվա հարձակման դիմաց, համերաշխություն են հայտնել պաղեստինյան մարտիկներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2023 14:40 Asia/Tehran
  • Որոշ հայ ակտիվիստներ համերաշխություն են հայտնել պաղեստինցի մարտիկներին

Որոշ հայ քաղաքական փորձագետներ և լրագրողներ, անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի թուլությանն ու ձախողմանը ՀԱՄԱՍ-ի այսօրվա հարձակման դիմաց, համերաշխություն են հայտնել պաղեստինյան մարտիկներին։


Հայաստանցի քաղաքագետ Արա Պողոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պաղեստինի մարտիկները Իսրայելի դեմ սկսած ազատագրական գործողությունների արդյունքում հսկայական ավերածություններ են պատճառել Իսրայելին։

Հայաստանի ռազմավարական շահերից ելնելով իմ համակրանքը Պաղեստինի ժողովրդի կողմն է։

Իսրայելը այն պետությունն է, որը հստակ հակահայկական գործունեությունների որջ է և մեր թշնամիների ռազմական և ռազմատեխնիկական հովանավորը»։

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը  ֆեյսբուքում գրել է.

«Իսրայելյան բանակի հետախուզության ու հետախուզական բոլոր ծառայությունների կատարյալ ձախողում ու բանակի անգործություն, ահա այսպես կարելի է այսօր բնութագրել Իսրայելում կատարվածը: Ունենալով հետախուզական արբանյակներ, գերժամանակակից հակաօդային պաշտպանություն, բաժանարար պատ հագեցած տեղաշարժման, տեսաձայնագրման ժամանակակից սարքավորումներով ու ԱԹՍ-ներով, տեղի ունեցավ լուրջ ներթափանցում Իսրայելի տարածք ոչ թե ստորգետնյա թունելներով, այլև պարապլաններով վայրեջք կատարելով Իսրայելյան բնակավայրերում, որտեղ իրենց արդեն մեքենաներ էին սպասում:

Հայերի շրջանում տուժածներ այս պահին չկան»:

Հարկ է նշել, որ Ղարաբաղի կենտրոնի վրա հարձակման ժամանակ Ադրբեջանի զինվորականները կիրառել են իսրայելական արտադրության զենքեր:

Ըստ հաղորդումների, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները հայկական ուժերի դիրքերի դեմ կիրառել են Սիոնիստական   ռեժիմի արտադրած 120 մմ ականանետային CARDOM համակարգը։

Իսրայելը Արդբեջանին ավիացիայի, հրետանու, հակատանկային և հակահետևակային սպառազինությունների հիմնական  մատակարարն է։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2016-2020 թվականներին՝ Ապրիլյան քառօրյայից մինչև 44-օրյա պատերազմի տարիներին,  ադրբեջանական զինանոցի մատակարարումների 69 տոկոսը հենց Իսրայելից է ստացվել։