Սիոնիստները Համասից կրած աղետալի պարտության պատասխանատու են համարում Նեթանյահուին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207208-Սիոնիստները_Համասից_կրած_աղետալի_պարտության_պատասխանատու_են_համարում_Նեթանյահուին
ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Al-Mayadeen ցանցին, հայտնում է, որ այս մասին գրել է օկուպացված տարածքներում լույս տեսնող սիոնիստական «Հաարեց» թերթը: Թերթը գրել է, որ Նեթանյահուն, ով որպես մեղադրյալ է անցնում մի քանի կոռուպցիոն գործերով, չի կարողանում ուշադրություն դարձնել Իսրայելի խնդիրներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2023 05:38 Asia/Tehran
  • Սիոնիստները Համասից կրած աղետալի պարտության պատասխանատու են համարում Նեթանյահուին

ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Al-Mayadeen ցանցին, հայտնում է, որ այս մասին գրել է օկուպացված տարածքներում լույս տեսնող սիոնիստական «Հաարեց» թերթը: Թերթը գրել է, որ Նեթանյահուն, ով որպես մեղադրյալ է անցնում մի քանի կոռուպցիոն գործերով, չի կարողանում ուշադրություն դարձնել Իսրայելի խնդիրներին։

«Հաարեցը» գրել է. «Նեթանյահուն պատասխանատու է այն աղետի համար, որին այժմ բախվում է Իսրայելը»։

Պաղեստինյան դիմադրության «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության մեկնարկից առաջ, օկուպացված տարածքներում ամեն շաբաթ օր անցկացվում էին բողոքի ցույցեր՝ Բենիամին Նեթանյահուի և նրա կառավարության առաջարկած դատաիրավական համակարգի բարեփոխման օրենքի դեմ։

Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը հայտարարել է, որ Նեթանյահուի և նրա կուսակցության առաջարկած օրենքի նպատակն է օգնել վարչապետին, խուսափել դատական պատասխանատվությունից: Նեթանյահուն որպես մեղադրյալ է անցնում դատական միք անի գործերով, որոնք ԶԼՄ-ներում հայտնի են «Գործ 1000», «Գործ 2000», «Գործ 3000» և «Գործ 4000» անուններով։