Ալ-Ղեսամ. Մի քանի ճակատում, շարունակելու ենք պայքարել օկուպանտների դեմ
Ընդգծելով օկուպացված ավաններում դիմադրության մարտիկների նկատմամբ հրթիռային աջակցությունը, Ալ-Ղեսամ գումարտակների խոսնակն ասել է.«Մի քանի ճակատում, շարունակելու ենք պայքարել օկուպանտների դեմ»:
Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների՝ Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հոկտեմբերի 7-ից հարյուրավոր հրթիռներով ու ականներով գրոհել է Թել Ավիվ, Աշդոդ և Աշքելոն օկուպացված տարածքների դեմ:
Այս հարձակումների արդյունքում սպանվել է 350 սիոնիստ և 1700 սիոնիստներ վիրավորվել են, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալ-Ղեսամ գումարտակների խոսնակ՝ Աբու Օբեյդեն հայտարարել է.«Ազգային բոլոր դաշտերում գտնվող մեր ժողովրդին կոչ ենք անում մասնակցել այս ճակատամարտին, որը հավերժանալու է պատմության մեջ»:
Աբու Օբեյդեն նշել է, որ անցած մի քանի ժամվա ընթացքում Ալ-Ղեսամի հրամանատարությունը կարողացավ ռազմական բազաներում մի շարք ուժեր փոխարինել այլ ուժերով և բազմաթիվ նոր ճակատների զինելով, նոր ներթափանցման գործողություններ իրականացնել մարտիկներին աջակցելու համար: