Ալ-Ղեսամ. Մի քանի ճակատում, շարունակելու ենք պայքարել օկուպանտների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207226-Ալ_Ղեսամ._Մի_քանի_ճակատում_շարունակելու_ենք_պայքարել_օկուպանտների_դեմ
Ընդգծելով օկուպացված ավաններում դիմադրության մարտիկների նկատմամբ հրթիռային աջակցությունը, Ալ-Ղեսամ գումարտակների խոսնակն ասել է.«Մի քանի ճակատում, շարունակելու ենք պայքարել օկուպանտների դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2023 12:57 Asia/Tehran
  • Ալ-Ղեսամ. Մի քանի ճակատում, շարունակելու ենք պայքարել օկուպանտների դեմ

Ընդգծելով օկուպացված ավաններում դիմադրության մարտիկների նկատմամբ հրթիռային աջակցությունը, Ալ-Ղեսամ գումարտակների խոսնակն ասել է.«Մի քանի ճակատում, շարունակելու ենք պայքարել օկուպանտների դեմ»:

Ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների՝ Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) հոկտեմբերի 7-ից հարյուրավոր հրթիռներով ու ականներով գրոհել է  Թել Ավիվ, Աշդոդ և Աշքելոն օկուպացված տարածքների դեմ:

Այս հարձակումների արդյունքում սպանվել է 350 սիոնիստ և 1700 սիոնիստներ վիրավորվել են, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալ-Ղեսամ գումարտակների խոսնակ՝ Աբու Օբեյդեն հայտարարել է.«Ազգային բոլոր դաշտերում գտնվող մեր ժողովրդին կոչ ենք անում մասնակցել այս ճակատամարտին, որը հավերժանալու է պատմության մեջ»:

Աբու Օբեյդեն նշել է, որ անցած մի քանի ժամվա ընթացքում Ալ-Ղեսամի հրամանատարությունը կարողացավ ռազմական բազաներում մի շարք ուժեր փոխարինել այլ ուժերով և բազմաթիվ նոր ճակատների զինելով, նոր ներթափանցման գործողություններ իրականացնել մարտիկներին աջակցելու համար: