Իսրայելի սպանվածների թիվը հասել է 1000-ի․ Սիոնիստական լրատվամիջոց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i207250-Իսրայելի_սպանվածների_թիվը_հասել_է_1000_ի_Սիոնիստական_լրատվամիջոց
Եբրայական «Եդիոտ Ահրոնոտ» թերթը երկուշաբթի առավոտյան հայտնել է, որ պաղեստինյան Դիմադրության «Ալ Աղսայի փոթորկը» գործողության հետևանքով սպանված սիոնիստների թիվը հասել է 1000-ի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2023 07:31 Asia/Tehran

Եբրայական «Եդիոտ Ահրոնոտ» թերթը երկուշաբթի առավոտյան հայտնել է, որ պաղեստինյան Դիմադրության «Ալ Աղսայի փոթորկը» գործողության հետևանքով սպանված սիոնիստների թիվը հասել է 1000-ի։

CNN-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ընթացքում առնվազն 3 ամերիկացի է սպանվել։
Այս հաղորդման համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի ուժերի կողմից գերեվարվածների թիվը հասնում  է ավելի քան 150-ի։
Սիոնիստական ռեժիմի բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել է.-«Մինչ այժմ մենք ավելի քան 1000 տոննա պայթուցիկ ենք նետել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների վրա»։
«Կիրակի գիշերը ռմբակոծել ենք Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան խմբավորումների ավելի քան 500 ռազմավարական թիրախներ», հավելել է Սիոնիստական ռեժիմի բանակը։