Տեսանյութ. Գազան կրակի և արյան մեջ
Գազայի հատվածի հյուսիսից հրապարակվել են տեսանյութեր,որոնցում երեւում են Սիոնիստական ռեժիմի ծանր հարձակումների տակ գտնվող ավերված շինություններ, եւ մարդիկ կրակի ու ծխի մեջ ավերակների տակից դուրս են բերում պաղեստինցի նահատակների ու վիրավորների մարմինները:
Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի չարագործություններին,Պաղեստինյան Դիմադրության խմբերի հոկտեմբերի 7-ի գործողությունները ցնցել են սիոնիստներին։
Սիոնիստական ռեժիմի բանակը,որ հոգնել էր Դիմադրության հզորությունից, թիրախավորել է պաղեստինցի խաղաղ բնակիչներին և ռմբակոծել Գազայի հատվածի բնակելի թաղամասերը:
Ստացված հաղորդումների համաձայն՝ «Աղ-Աղսայի փոթորիկը» կոչվող ճակատամարտի սկզբից մինչև երկուշաբթի օրը մոտ 500 պաղեստինցի է նահատակվել, հազարավոր մարդիկ վիրավորվել են։
Նման իրավիճակում Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտի հրամանով Գազայի հատվածը հոսանքազրկվել է,նաև անջատվել է ջուրը և այս տարածքը հայտնվել է ռազմական ամբողջական շրջափակման մեջ։