Գազայի պաշարումն արգելված է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիսարիատ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիսարիատը հայտարարել է, որ Գազայի պաշարումն արգելված է միջազգային իրավունքով:
Միջազգային այս կառույցը նաև հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը թիրախավորել է Գազայի դպրոցներն ու բնակելի աշտարակները, և այդ հարձակումները հանգեցրել են քաղաքացիական զոհերի։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կառույցի հայտարարության համաձայն՝ Գազայի շրջափակումն առաջացնում է իրավիճակի հետագա վատթարացում և ազդում բժշկական կենտրոնների գործունեության վրա։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիսարիատը հանդես է եկել Սիոնիստական ռեժիմի և պաղեստինցիների միջև հակամարտությունները կարգավորելու կոչով:
Ավելի վաղ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտը Գազայի շրջանը ամբողջությամբ պաշարելու հրաման արձակելով ասել է, որ այս շրջանը պետք է զրկել ջրից, լույսից ու վառելիքից:
Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը ևս ասել է «Ես հանձնարարել եմ անմիջապես դադարեցնել Գազայի հատվածի ջրամատակարարումը»:
Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբ Աբադին հաղորդագրություն է հրապարակել «X»-ի իր միկրոբլոգում,որում ասված է, -«Առողջ և մաքուր խմելու ջրի իրավունքը ճանաչվել է որպես մարդու իրավունք։ Սիոնիստական ռեժիմի՝ Գազայի բնակիչների համար ջուրը փակելու գործողությունը համարվում է ռազմական հանցագործություն»։
Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալը նշել է,-«ԻԼԻՊ-ը ևս 2016 թվականին դադարեցրեց Հալեպի ջրամատակարարումը, իսկ Սիրիայում ՄԱԿ-ի շտապ օգնության համակարգողն այդ քայլն անվանեց ռազմական հանցագործություն»։