Լիբանանի սահմանին սիոնիստական ավանների տարհանումից մինչև Նեթանյահուի նկատմամբ անվստահություն
Լրատվական աղբյուրները հայտնել են Լիբանանի սահմանի մոտ գտնվող սիոնիստական ավանների տարհանման մասին։
Պաղեստինի իսլամական Դիմադրության շարժումը (ՀԱՆԱՍ) շաբաթ օրը (հոկտեմբերի 7-ին) սկսել է «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը՝ ի պատասխան սիոնիստների հանցագործությունների։
Պաղեստինյան «Շահաբ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողության վեցերորդ օրը, Սիոնիստական ռեժիմի ներքին ճակատն այսօր՝ հինգշաբթի, հայտարարել է, որ Դիմադրության հարձակումներից վախենալու պատճառով սիոնիստները տարհանել են Լիբանանի սահմանի մոտ՝ օկուպացված Պաղեստինի հյուսիսում գտնվող սիոնիստական ավանները։
Ըստ հաղորդման՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող սիոնիստական ավանների բնակիչների 50%-ը լքել են իրենց տները:
Մյուս կողմից, օկուպացված Պաղեստինում անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ գրավյալ տարածքների բնակիչների 84%-ը կարծում է, որ շաբաթ օրվա հարձակումը մեծ պարտություն է Սիոնիստական ռեժիմի քաղաքական ղեկավարության համար։
Այս հարցումը ցույց է տալիս, որ Գազայի հատվածին մոտ գտնվող ավանաբնակ սիոնիստներն այլևս չունեն հավատ և վստահություն այս քաղաքական խավի և սիոնիստական բանակի նկատմամբ՝ նրանց պաշտպանելու համար:
Հարցման համաձայն՝ սիոնիստների 94%-ը կարծում է, որ Նեթանյահուի կաբինետը պատասխանատու է Գազայի հատվածի շուրջ պաշտպանական համակարգի փլուզման և Դիմադրության հրթիռային հարձակումները հետ մղելու ձախողման համար։