Հակաիսրայելական բողոքի ցույցեր Մարոկկոյում, Հորդանանում, Եգիպտոսում և Բահրեյնում
Գազայի վրա Իսրայելի հարձակումների երեք շաբաթների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ հակաիսրայելական լայանածավալ բողոքի ցույցեր:
Իսլամական երկրներում բողոքի ցույցերը կանխատեսելի էին, սակայն դրանց տարածումը Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորած երկրներում կարևոր է և փորձագետների տեսանկյունից ապագայում բացասաբար կազդի այդ գործընթացի շարունակման վրա։
Տարածաշրջանային լրատվամիջոցները հաղորդում են, որ չորեքշաբթի օրը բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մարոկկոյում, Հորդանանում, Եգիպտոսում և Բահրեյնում: Հորդանանը Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին: Մարոկկոյի, Հորդանանի և Եգիպտոսի կառավարությունները հասարակության մեծ ճնշման են ենթարկվել։ Թուրքիան նույնպես այնպիսի դիրքորոշում է որդեգրել , որ Իսրայելը հետ է կանչել իր դիվանագետներին Անկարայից։ ԱՄԷ-ն փորձել է համերաշխություն հայտնել սլամական երկրների հասարակական կարծիքի հետ՝ քննադատելով Իսրայելին: