Ուժեղ գնդակոծություններ՝ Հալեպում. կան տասնյակ զոհեր
Հունիս 08, 2016 15:45 Asia/Tehran
«Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհայիններն ուժեղացրել են գնդակոծությունները Հալեպում, կան տասնյակ զոհեր, տուժել է արդեն 100-ից ավելի խաղաղ բնակիչ:
Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Սիրիայում հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ներկայացուցչին:
«Ուժեղացել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների կողմից Հալեպ քաղաքի հյուսիսային Շեյխ-Մաքսուդ թաղամասի, հյուսիսարևմտյան Հանդրաթ, հարավարևմտյան Կարասի բնակավայրերի գնդակոծումները: Տուժել են քաղաքի ավելի քան 100 խաղաղ բնակիչներ, զոհվածների թիվը հաշվվում է տասնյակներով»,- ասել է նա:
Պիտակ